26-06-2018 17:27
28896
Վարկը տրամադրվում է Բանկում գործող Ստանդարտ գյուղատնտեսական, Պարզեցված գրավադրումով գյուղատնտեսական և Էքսպրես գյուղատնտեսական վարկատեսակների միջոցով, ինչը թույլ է տալիս կիրառել վարկի ապահովման միջոցների ընտրության, ինչպես նաև վարկի և տոկոսագումարների մարման ճկուն համակարգ (եռամսյակային, կիսամյակային, սկզբնական շրջանում միայն տոկոսագումարներ և այլն), որը կազմվում է հաշվի առնելով հաճախորդի տնտեսության առանձնահատկությունները և սեզոնայնությունը:
- Արժույթ - ՀՀ դրամ
- Տևողություն - նվազագույնը 3 ամիս, առավելագույնը 24 ամիս
- Նվազագույն գումար - 50,000 ՀՀ դրամ
- Առավելագույն գումար - 2,000,000 ՀՀ դրամ
- Տարեկան տոկոսադրույք - ՀՀ դրամ՝ 0-8 %
- Միջնորդավճար - վարկի գումարի 3% (միանվագ)
- Մարումների հաճախականություն - սահմանվում է ըստ ընտրված վարկատեսակի՝ հաշվի առնելով հաճախորդների դրամական հոսքերի առանձնահատկությունները և սեզոնայնությունը
- Վարկի տոկոսագումար - հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ
- Ապահովման միջոց - որոշվում է համաձայն ընտրված վարկատեսակի պայմանների, ընդ որում՝ Ստանդարտ գյուղատնտեսական վարկերի դեպքում - Վարկի մայր գումարի և 12 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը, Պարզեցված գրավադրումով գյուղատնտեսական վարկերի համար ոսկու գրավադրման դեպքում - վարկ/գրավ հարաբերակցությունը կարող է լինել առավելագույնը 100%
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով