13-03-2019 17:16 5954

 

Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ Կոնվերս Բանկը գործարկել է «Ագրո» վարկատեսակը՝ սկսնակ և զարգացող գյուղբիզնեսին առաջարկելով ֆինանսավորման մատչելի ու մրցունակ տոկոսադրույք:

««Ագրո» վարկատեսակի նպատակը գյուղտնտեսության ոլորտում հավելյալ արժեքի ստեղծումն է: Այն նախատեսված է ՀՀ-ում (բացառությամբ՝ ք. Երևան) գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում գործող իրենց բիզնեսը կամ հիմնել նոր գյուղատնտեսական տնտեսություններ: Վարկավորման առավելագույնը գումարը 150,000 ԱՄՆ դոլար/ համարժեք դրամն է, մարման առավելագույն ժամկետը 84 ամիս է, տարեկան տոկոսադրույքը՝ դրամով սկսած 11%, իսկ ԱՄՆ դոլարով`սկսած 8.5%-ից», - ասացին Կոնվերս Բանկում:

Վարկավորման անհրաժեշտ նախապայմաններից առանձնացվեց վարկառուի սեփական միջոցներից ընդհանուր ծրագրի արժեքի նվազագույնը 20%-ի չափով ներդրումը: Ըստ որում, սեփական միջոցներից ներդրումներ են դիտարկվելու ֆինանսական, գույքային ներդրումները և աշխատանքների կատարման ձևով կատարված ներդրումները:

Բանկում նշեցին նաև, որ ներկայում Կոնվերս Բանկը գյուղվարկավորում է իրականացնում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ պետական ծրագրերի շրջանակներում՝ հաճախորդներին առաջարկելով մատչելի գյուղվարկավորում ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինչպես նաև լիզինգով անասնաբուծության՝ այդ թվում ջերմոցային տնտեսության, սառնարանային տնտեսության՝ այդ թվում կաթի մթերման կայանների, սպանդանոցային, ագրովերամշակող արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերման նպատակով:

«Ագրո» վարկատեսակի մանրամասները՝ այս հղումով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: