05-03-2019 15:18 5865

 

Համաձայն ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված կազմակերպությունների վիճակագրությանը՝ 01.01.2019 թ. դրությամբ Հայաստանում զգալիորեն ավելացել է օտարերկրյա ներդրողների քանակը:

Հատկապես, մեծ ակտիվություն են ցուցաբերել ներդրողները Իրանի Իսլամական Հանրապետությունից և Հնդկաստանից: Նշված երկրներից Հայաստանում կազմակերպություններ գրանցած ներդրողների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է համապատասխանաբար 1178-ով և 1176-ով:

Հայաստանում օտտարերկրա ներդրումների ցանկն ըստ ներդրողների քանակի գլխավորում է Իրանի Իսլամական Հանրապետությունը 36,6% մասնաբաժնով, որին հաջորդում է Ռուսաստանը՝ 18,08%: Առաջին հնգյակում են նաև Հնդկաստանը՝ 10,85%, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 6,66% և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 3,5%:

otarerkrya nerdroxner

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր