26-02-2019 14:05 1448

 

Ամերիաբանկն առաջարկում է լիզինգի ֆինանսավորման շահավետ պայմաններ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին՝ արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման համար:

Լիզինգի ժամկետը նախատեսված է 3-7 տարի՝ տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով` 13.5 % է կազմում, ԱՄՆ դոլարով՝ 10 %: Փաստացի տոկոսադրույքը կազմում է 7.5 % (ՀՀ դրամով), ԱՄՆ դոլարով ` 5.5 % : Լիզինգի կանխավճարը սկսվում է 15 % -ից:

Արեւային լիզինգից օգտվողներին տրվում են հետևյալ առավելությունները.

  • Ֆինանսավորում առանց գրավի
  • Լիզինգի մայր գումարի 20%-ի փոխանցում լիզինգառուի հաշվին և ստացված միջոցների ազատ տնօրինում (Տվյալ առաջարկի շրջանակում ֆինանսավորումն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD)`Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակում (GEFF in Armenia):

Լիզինգի պայմանների մյուս մանրամասները ստորև՝

Լիզինգի առարկա

  • Արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ
  • Արևային ջրատաքացման համակարգեր

Լիզինգի առարկային ներկայացվող պահանջներ

Արևային էլեկտրակայանի հզորությունը չի կարող գերազանցել 500 ԿՎտ-ը

Լիզինգառուին ներկայացվող պահանջներ

Իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց

Լիզինգի կանխավճար

Սկսած 15 % -ից

   

Լիզինգի տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ` 13.5 %

ԱՄՆ դոլար` 10 %

Լիզինգի մայր գումարից փոխանցում լիզինգառուի հաշվին

20 %

Փաստացի տոկոսադրույք հաճախորդի համար

7.5 %  ՀՀ դրամ
5.5 %  ԱՄՆ դոլար

Լիզինգի ժամկետ

3 - 7  տարի

Լիզինգի տրամադրման միջնորդավճար

1 %  միանվագ

Մայր գումարից վճարում՝ ժամանակացույցով  սահմանված ժամկետից շուտ  

Վաղաժամկետ մարված մայր գումարի նկատմամբ հաշվարկվում է միանվագ 5% վճարում, եթե վաղաժամկետ մարումը կատարվում է  լիզինգի տրամադրումից հետո՝ առաջին 3 տարիների  ընթացքում (սույն պայմանը չի վերաբերվում 20%-ի փոխանցմանը)

Լիզինգի մայր գումարի՝ ժամկետից շուտ ամբողջական մարում

Լիզինգի մայր գումարն առաջին 3 տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու դեպքում լիզինգառուն պարտավոր է վճարել նաև լիզինգի մարման ժամանակացույցով առաջին 3 տարվա համար սահմանված տոկոսագումարները (չվճարված մասով)

Ապահովագրություն

Գույքի պարտադիր տարեկան ապահովագրություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: