26-02-2019 14:58 1770

 

ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուներին վարկավորելու մասին հայտարարված մրցույթում շահող է ճանաչվել «ՎՏԲ-Հայաստանե բանկը` ներկայացնելով լավագույն առաջարկը: Այս մասին տեղեկացնում են բանկից եւ ներկայացնում «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուներին առաջարկվող հիփոթեքային վարկի հիմնական պայմանները.

Վարկի առավելագույն գումար՝ 80 մլն ՀՀ դրամ,

Վարկի առավելագույն ժամկետը՝ 30 տարի,

Վարկի տարեկան տոկոսադրույք* 10.8% (* վարկավորման պահին տոկոսադրույքը կարող է փոխվել ՀՀ ԿԲ վերաֆինսանսավորման դրույքի 0.5 տոկոսային կետից ավել տատանվելու դեպքում):

Հիփոթեքային վարկի տրամադրման որոշման կայացման առավելագույն ժամկետը՝1 աշխատանքային օր

Նվազագույն կանխավճար 20%` ձեռքբերվող բնակարանի գնման իրավունքի գրավադրման դեպքում,

10%` լրացուցիչ գույքի գրավադրման, կամ 10%-ի չափով կանխավճարի ապահովագրության դեպքում,

Վարկային հաշվի սպասարկման ամենամսյա միջնորդավճարը՝ (որի մեջ ներառվում են ինչպես գույքի, այնպես էլ կյանքի ապահովագրության դիմաց ծախսերը) վարկի մնացորդի 0.049%,

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար նախատեսված չէ,

Վարկի վաղաժամկետ մարման տույժ, տուգանքներ նախատեսված չեն:

«Վարկավորման ավելի մանրամասն պայմանները կտեղադրվեն կայքում վարկավորման գործընթացի մեկնարկի պահից:

Վարկավորման գործընթացի մեկնարկի ժամկետի վերաբերյալ Բանկի կողմից կներկայացվի լրացուցիչ հայտարարություն:

Ծրագրի շրջանակներում գնվող բնակարանների համար կանխավճարների կատարման, ինչպես նաև հետագա գործընթացի վերաբերյալ ինֆորմացիա կարող եք ստանալ ԵՊՀ շրջանավարտների միավորումից»,- նշում են ՎՏԲ-Հայաստան բանկից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: