28-02-2019 13:56 1834

Բիզնեսի համար ամենաարդիական խնդիրներից մեկը անհրաժեշտության դեպքում արագ և պարզեցված գործընթացով դրամական հոսքեր ստանալն է: Յունիբանկի "Էքսպրես" վարկը նախատեսված է հենց այս նպատակի համար: Վարկը տրամադրվում է փոքր և միջին ձեռնարկություններին և անհատ ձեռնեռեցներին բոլոր բիզնես նպատակների համար:

Հաշվի առնելով վարկատեսակի հանդեպ աճող պահանջարկը և բիզնեսի արդի կարիքները, Յունիբանկն էապես բարելավել է «Էքսպրես» վարկի պայմանները` նվազեցնելով տոկոսադրույքը, երկարացնելով մարման ժամկետը և մեծացնելով գումարի չափը: Այսուհետ վարկը տրամադրվում է սկսած 8% տարեկան տոկոսադրույքով` մինչև 120 ամիս ժամկետով: Վարկը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: «Էքսպրես» վարկի գումարը կազմում է մինչև 50 մլն ՀՀ դրամ, սակայն մինչև 12,5 մլն ՀՀ դրամի դեպքում վարկը կարելի է ստանալ առանց համապարփակ ֆինանսական վերլուծության: Այսինքն, բիզնես վարկի տրամադրման վերաբերյալ բանկի որոշումը հաճախորդը կարող է ստանալ 1-2 օրվա ընթացքում:

2018թ.-ին Յունիբանկը տրամադրել է մոտ 26 մլրդ ՀՀ դրամի բիզնես վարկ` խթանելով ՓՄՁ-ների զարգացումը: Վարկավորման նոր շահավետ պայմանները կբարձրացնեն դրամական միջոցների հասանելիության մակարդակն ավելի մեծ թվով ՓՄՁ-ների համար:

«Յունիբանկի առաջնային ուղղություններից է աջակցել գործող ՓՄՁ-ներին` իրենց բիզնեսի ծավալները մեծացնելու և գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք առաջարկում ենք ոչ միայն ծառայությունների փաթեթ, այլ նաև մասնագիտական խորհրդատվություն, ինչը հնարավորություն է տալիս բիզնեսին ճիշտ գնահատել ռիսկերը և մշակել իրագործելի բիզնես պլան», – նշում է Յունիբանկի Վարչության անդամ, Կորպորատիվ բիզնեսի զարգացմանև վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: