06-03-2019 16:51 2825

cash10converse

 

Կանանց տոնի առթիվ՝ 2019թ.-ի մարտի 6-ին, 7-ին և 8-ին քաղաքացիները վճարելով Կոնվերս բանկի քարտերով մի շարք առևտրի և սպասարկման կետերում Կոնվերս բանկի Պոս-տերմինալներով ՝ կստանան 10% CashBack (գումարի հետվերադարձ):

Ինչպես տեղեկացնում են բանկից՝ վճարման գումարը` վճարման պահին, քարտապանի քարտային հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի գումարը բանկի կողմից վերադարձվում է հաշվետեր քարտապանի քարտային հաշվին մինչև 2019թ. ապրիլի 20-ը ներառյալ: Ակցիայի 3 օրերի ընթացքում յուրաքանչյուր քարտապանի բոլոր գործարքների (ներառյալ՝ կից և հավելյալ քարտերով կատարված գործարքների) մասով քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի առավելագույն չափը սահմանվում է 10,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Ակցիան չի տարածվում Visa Business (կորպորատիվ, VISA GIFT/VISA GIFT INSTANT ISSUE) քարտերով կատարված գնումների վրա:

CashBack ակցիան տարածվում է միայն Կոնվերս բանկի POS տերմինալներով կատարված անկանխիկ գործարքներ կատարելիս:
Արտարժութային քարտերին հաշվեգրվում է հետվերադարձի /CashBack/ օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքով հաշվարկված արտարժույթ:

Ակցիայի շրջանակում համագործակցող առեւտրի սրահների և սպասարկման կետերի ցանկն այստեղ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: