06-03-2019 20:57 1543

 ID mrcuyt

 

 

IDBank-ը մասնակցում է Mastercard-ի «Գարունը Փարիզում» ակցիային և իր Mastercard և Maestro քարտապաններին հնարավորություն է տալիս շահել Փարիզի Դիսնեյ Լենդի ուղևորություն 4 անձի համար:

Մարտի 1-ից ապրիլի 14-ը կատարեք գնումներ Mastercard և Maestro քարտերով, հավաքեք 8000 դրամ և ավելի արժողությամբ 8 կտրոն, գրանցեք դրանք գրանցման կետերում և փոխանակեք CinemaStar կամ KinoPark կինոթատրոնների 2 տոմսի հետ: Գրանցեք հնարավորինս շատ կտրոններ և բացի երաշխավորված նվերներից հնարավորություն ստացեք մասնակցել խաղարկությանը և շահել Փարիզի Դիսնեյ Լենդի ուղևորություն 4 անձի համար՝ գարնանային հանգստյան օրերն ընտանիքով անցկացնելով Փարիզում:

Կտրոնների գրանցումները կարող եք կատարել մարտի 8-ից ապրիլի 14-ը ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 12:00-20:00-ը, Դալմա Գարդեն Մոլում և Երևան մոլում, որտեղից էլ կստանաք կինոթատրոնների տոմսերը:
Գլխավոր մրցանակը՝ Դիսնեյ Լենդի ուղևորություն 4 անձի համար, կխաղարկվի պատահականության սկզբունքով Random Picker ծրագրի միջոցով ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին: Հաղթողի անունը կհրապարակվի նույն օրը՝ www.mastercard.am կայքում:

Իրականացրու՛ երազանքդ, գնումներ կատարիր IDBank-ի Mastercard կամ Maestro քարտերով և ամբողջ ընտանիքով հնարավորություն կունենաս բացելու World Disney Studios Park-ի գլխավոր դարպասները և անցկացնելու գլխապտույտ հանգստյան օրեր աշխարհի ամենահեքիաթային կետերից մեկում:

IDBank-ի Mastercard և Maestro քարտերը կարելի է ձեռք բերել Բանկի ցանկացած մասնաճյուղում։ Մանրամասները Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: