07-03-2019 18:03 5299

 

Կոնվերս Բանկը շնորհավորում է կանանց գարնանային տոների կապակցությամբ և հանդես գալիս մի քանի անակնկալով:

«Ավանդական ակցիաներից բացի, Կոնվերս Բանկը այս տարի հանդես է գալիս նոր՝ ևս մեկ գրավիչ առաջարկով. միամսյակի ընթացքում Բանկի գործընկերային ցանցում անկանխիկ գնումներ կատարած և առավելագույն Գարնանային միավորներ կուտակած քարտապանը նվեր կստանա Շրի Լանկա հանգստի ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար: Իսկ կուտակած միավորների քանակով երկրորդ և երրրորդ տեղերը զբաղեցրած անձանց նույնպիսի ուղեգրեր կտրամադրվեն՝ համապատասխանաբար 50 և 30 տոկոս զեղչով», - ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի պետ Կարինա Վոլկովան:

Գործարկված այլ ակցիաների շրջանակներում, Բանկն իր քարտապաններին է առաջարկում մինչև մարտի 9-ը կատարել անկանխիկ գնում/ գնումներ, վճարել Բանկի POS տերմինալներով և ստանալ գումարի 10 տոկոսի չափով CashBack, իսկ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Woman’s քարտեր ստանալ արտոնյալ պայմաններով: Մասնավորապես, Woman’s քարտերի սպասարկման վճարը գործողության ամբողջ ընթացքում կզեղչվի 50%-ով, իսկ քարտապաններին մինչև 1 մլն դրամի չափով, մինչև 36 ամիս ժամկետով, 16-17 տոկոս տարեկան դրույքաչափով դրամային վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի:

«2011թ ներդրված Woman’s քարտեր Կոնվերս Բանկի ամենապահանջված քարտային պրոդուկտներից են: Woman’s քարտերը մշակվել են հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները, և կանանց հնարավորություն ընձեռելով պարբերաբար օգտվել տարբեր զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներից՝ ինչպես Բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում և այլն», - եզրափակել է Կարինա Վոլկովան:

Մանրամասները ` հետևյալ հղումներով

https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/06/srilankawomans/

https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/05/cashbackwomans/

https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/05/womanscardcredit/

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: