20-03-2019 12:16 3963

 

 

Evocabank-ը և TI’ME ու Pandora խանութ-սրահները ներկայացնում են միանգամից 2 համատեղ առաջարկ` Քոբրենդային նվեր քարտեր եւ TI’ME և Pandora շոփինգ քարտեր:

«Քոբրենդային նվեր քարտին կարելի է մուտքագրել ձեր նախատեսած գումարը՝ 20,000 - 1,000,000 ՀՀ դրամի սահմաններում, իսկ նվեր քարտ ստացողը քարտի գումարով կգնի իր ցանկացած բրենդային ժամացույցներն ու աքսեսուարները TI’ME և Pandora սրահներից: Նվեր քարտ կարելի է ձեռք բերել TI’ME և Pandora բոլոր կետերից՝ նորաձև գեղեցիկ փաթեթավորմամբ»:

TI’ME և Pandora շոփինգ քարտեր

Evocabank-ի և TI’ME ու Pandora խանութ-սրահների նոր նախագծի շնորհիվ այսուհետ հնարավոր է կատարել մինչև 500,000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով անսահմանափակ քանակի գնումներ 3 ամսվա ընթացքում, իսկ գումարը վճարել 2 տարվա ընթացքում՝ մաս-մաս:

«Անհրաժեշտ է պարզապես ներբեռնել EvocaTouch հավելվածը և հավելվածից օնլայն դիմել հատուկ TI’ME, Pandora վարկատեսակի: Վարկը հաստատվում է վայրկյանների ընթացքում: Հաստատումից հետո պետք է մոտենալ TI’ME կամ Pandora ցանկացած վաճառակետ և տեղում ստանալ ոճային քոբրենդային քարտը՝ վարկի գումարով», - նշում են Evocabank-ից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: