21-03-2019 13:02 4495

 

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի և MasterCard-ի կողմից իրականացվում է համատեղ արշավ բանկի MasterCard UEFA Champions League հիմնական քարտ ունեցող քարտապանների միջև:

Մրցույթում առավելագույն միավորներ հավաքած թիմին կտրամադրվի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի երկու տոմս և 4-օրյա ուղեգիր երկու անձի համար դեպի Մադրիդ:

Իսկ ընդհանուր միավորների հանրագումարով երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած թիմերին կտրամադրվի իրենց կողմից www.myuefacard.am հարթակում գրանցման ժամանակ ընտրված «Երկրպագած ֆուտբոլային ակումբի» մասնակցությամբ վերջինիս խաղադաշտում կայանալիք 2019-2020թթ-ի Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի առաջին խաղի 2 տոմս և 4-օրյա ուղեգիր երկու անձի համար:

«Արշավի մասնակցության նպատակով մարտի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ անհրաժեշտ է գրանցվել www.myuefacard.am հարթակում: Այն հանդիսանում է արշավի մասնակցության համար դիմելու և գրանցվելու միակ հարթակը: Հարթակում գրանցումներն անհրաժեշտ է իրականացնել թիմով՝ յուրաքանչյուր թիմում երկու քարտապան / այսուհետ Թիմ/:

Արշավին կարող են մասնակցել գործող MasterCard UEFA Champions League քարտապանները: Արշավի շրջանակներում կազմակերպչի կողմից առաջադրանքների մեկնարկման սկիզբ է սահմանվում ապրիլի 10-ը, իսկ միավորների հաշվեգրման սկիզբ՝ մարտի 18-ը»:

Հաշվեգրված միավորները www.myuefacard.am հարթակում հասանելի են դառնալու սկսած ապրիլի 10-ից:

Մանրամասներն` այստեղ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: