25-03-2019 18:06 4010

Բանկից նշում են, որ դրամային ավանդի ներդրման առաջին տարում առաջարկվում է մինչև 9,5%, իսկ դոլարային ավանդի դեպքում՝ մինչև 5% տարեկան տոկոսադրույք: Ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9,75% և 5,5%:

Տոկոսադրույքների առավելագույն շեմը կհաշվարկվի Կոնվերս Բանկի բանկի Ինտերնետ բանկ, Մոբայլ Բանկ համակարգերով գումարի ներդրման դեպքում: Այլ եղանակով ավանդադրման համար կգործի 0.25%-ով ցածր տոկոսադրույք:

Նշենք, որ «Կոնվերս 25» ավանդը գործողության 25 ամիս ժամկետով պրոդուկտ է, որը ներդրվել է 2018թ. սեպտեմբերին՝ բանկի 25-ամյակի կապակցությամբ և դարձել բանկի ամենապահանջված ավանդատեսակներից մեկը: Նախորդ տարեվերջի դրությամբ, այդ ավանդի պորտֆելը կազմել է մոտ 1.9 մլրդ դրամ/համարժեք արտարժույթ:

«Դրա շրջանակներում Բանկը հաճախորդներին է առաջարկում գումարի ներդրման լավագույն պայմաններ.մասնավորապես,շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ բարձր տոկոսադրույք: Ավանդի գործողության երկրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ավանդի առաջին տարվա համար նախատեսված տոկոսադրույքով: Իսկ ավանդի ողջ ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի մայր գումարից մասնակի ելքագրումներ կատարել»,- փոխանցում են Կոնվերս Բանկից:

«Կոնվերս 25» այլ առավելություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: