26-03-2019 18:17 3950

 

Այս տարի «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա մայիսի 14-ից մինչև 18-ը Իսրայելում՝ Թել Ավիվում: Հայաստանն այս տարի կներկայացնի Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը:

Evocabank-ը կանցկացնի վիճակահանություն, որի ժամանակ կխաղարկվեն Եվրատեսիլի կիսաեզրափակչի և եզրափակչի մանակցության տոմսեր, հաղթողներն ընկերոջ հետ կմեկնեն Թել Ավիվ:

«Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ապրիլի 1-ից 27-ը ներառյալ EvocaTouch հավելվածի միջոցով պատվիրել հատուկ ոճային VisionCard : VisionCard-ը տրամադրվում է անվճար և առանց տարեկան սպասարկման վճարի: 

Վիճակահանությունը տեղի կունենա Առաջին ալիքի ուղիղ եթերով, որի ընթացքում Սրբուկը պատահականության սկզբունքով կհանի այն 3 հաջողակների անունները, ովքեր ապրլի 14-19-ը կմեկնեն Թել-Ավիվ՝ իրենց նախընտրած անձանց հետ: Վիճակահանությանը մասնակցելու են միայն հավելվածի միջոցով պատվիրված քարտերը Եթե քարտը պատվիրվել է, սակայն Evocabank-ի գրասենյակներից մեկից չի վերցվել մինչև ապրիլի 27, 17:30, ապա քարտապանը չի մասնակցի վիճակահանությանը»,- նշված է բանկի հայտարարության մեջ:

Նշենք, որ վիճակահանությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ անձինք: Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր անձ կարող է պատվիրել միայն 1 քարտ: Այն անձինք, որոնք արդեն ունեն Evocabank-ի քարտ, վիճակահանությանը մասնակցելու համար պետք է դիմեն և ստանան նոր VisionCard:

Ապրիլի 1-27-ը պատվիրված բոլոր VisionCard քարտապանները կմասնակցեն վիճակահանությանը:

Վիճակահանության թափանցիկությունն ապահովելու նպատակով այն անցկացվելու է հրապարակային:

Վիճակահանությունը տեղի կունենա Առաջին ալիքի ուղիղ եթերով, որի ընթացքում Սրբուկը պատահականության սկզբունքով կհանի այն 3 հաջողակների անունները, ովքեր ապրլի 14-19-ը կմեկնեն Թել-Ավիվ՝ իրենց նախընտրած անձանց հետ:

«Ցանկության դեպքում, հաղթող քարտապանը կարող է իր մրցանակը փոխանցել միայն իր ընտանիքի անդամներից որևէ մեկին: Ակցիայի շրջաննակում ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխան, երեխայի ամուսինը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխան: Իր մրցանակը ընտանիքի անդամներից որևէ մեկին փոխանցելու պարագայում՝ հաղթողը պետք է Բանկ ներկայացնի ընտանեկան կապը հավաստող համապատասխան փաստաթղթերը (անձնագրեր, ծննդյան և ամուսնության վկայականներ)»,- տեղեկացնում են Evocabank-ից:

Վիճակահանության հաղթողները՝ 6 անձ (3 հաղթող x 2)

  • Ապրիլի 14-ին Երևանից կմեկնեն Թել-Ավիվ,
  • Կմնան 4 աստղանի The Westin Dubai, Al Habtoor City հյուրանոցում,
  • Ապրիլի 16-ին կմասնակցեն Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակչին, որին ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն իր “Walking Out” երգով,
  • Ապրիլի 18-ին կմասնակցեն Եվրատեսիլի եզրափակիչ համերգին,
  • Ապրիլի 19-ին Թել-Ավիվից կվերադառնան Երևան:

Տուրի 6 մասնակիցների ինքնաթիռի տոմսի, վիզայի, հյուրանոցի, նախաճաշի, տրանսֆերների, տրանսպորտի և Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակիչ և եզրափակիչ գալա համերգների տոմսերի ծախսերը հոգալու է Evocabank-ը: Այլ անձնական ծախսերը պետք է հոգան մասնակիցները:

Բանկը մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում և չի փոխարինում այլ նվերով:

Բանկը պատասխանատվություն չի կրում վիզայի հնարավոր մերժման համար: Վիզայի մերժման դեպքում, հաղթողն ինքն է որոշում՝ իր ընտանիքի անդամներից ում փոխանցել մրցանակը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: