27-03-2019 18:31 4622

Ընդամենը 1 ամիս՝ մինչև 2019թ. ապրիլի 26-ը ներառյալ Արցախբանկnւմ ոսկյա իրերի գրավով վարկերը կտրամադրվեն հատուկ իջեցված՝ ընդամենը 9% տարեկան անվանական տոկոսադրույքով:

Բանկից տեղեկացնում են, որ վարկի առավելագույն գումարը կազմում է 2 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչև 3 տարի: Հաճախորդները հնարավորություն ունեն մարելու վարկի գումարը ժամկետի վերջում կամ ամենամսյա պարբերականությամբ՝ կախված վարկի ժամկետից:

«Գրավիչ պայման է հանդիսանում նաև բանկում գործող ոսկու գնահատման արժեքները և վարկ/գրավ հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 120%-ի չափով: Վարկերը տրամադվում են արագ, առանց հայտի ուսումնասիրության վճարի: Վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարելու դեպքում տուժանքներ չեն կիրառվում», - նշում են Արցախբանկից:

Հատուկ առաջարկի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: