30-03-2019 11:21 3902

 

ՎՏԲ-Հայաստան բանկը վերանայել է ֆիզիկական անձանց S.W.I.F.T. միջազգային փոխանցումների սակագները և այսուհետ հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, Վրաստան, Չինաստան և աշխարհի ցանկացած այլ երկիր իջեցված սակագներով` սկսած 5,000 ՀՀ դրամից USD, EUR և RUR արժույթներով:

Բանկից տեղեկացնում են, որ հաճախորդների համար, որոնք Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումներ են կատարում "ՎՏԲ" ՀԲԸ մասնաճյուղերի միջոցով (ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի "ՎՏԲ" ՀԲԸ մասնաճյուղեր), բանկն առաջարկում է շուկայում աննախադեպ սակագին` սկսած 2 000 ՀՀ դրամից:

"ՎՏԲ" ՀԲԸ-ն ունի մասնաճյուղերի լայն ցանց Ռուսաստանի ողջ տարածքում և բոլոր խոշոր քաղաքներում (ք.Մոսկվա, ք. Սանկտ Պետերբուրգ, ք. Սոչի և այլն): Այդպիսի փոխանցումների առավելություններից է դրամական միջոցների ստացման արագությունը` գումարը փոխանցվում է ստացողի հաշվին նույն օրվա ընթացքում` առանց փոխանցման գումարից որևէ պահումներ անելու:

Փոխանցումն իրականացնելու համար հաճախորդին բավական է ունենալ կամ բացել բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան բանկում, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և նշել փոխանցման ստացողի հաշվեհամարը և անունը:

Բանկում գործում են նաև GOUR տարբերակով ԱՄՆ դոլարով փոխանցումներ (փոխանցումն ամբողջությամբ մուտքագրվում է ստացողի հաշվին առանց որևէ պահումների/նվազեցման) սկսած 17,500 ՀՀ դրամ միջնորդավճարից:

Հուսալիության և հարմարավետության շնորհիվ S.W.I.F.T միջազգային դրամական փոխանցումների համակարգն այսօր աշխարհում ամենապահանջված համակարգն է: Օգտվելով դրանից՝ կարելի է ցանկացած գումարի դրամական միջոցներ ուղարկել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների համար:

SWIFT փոխանցումների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և Բանկի Կոնտակտային կենտրոնում ՝ 87-87 հեռախոսահամարով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: