09-04-2019 15:17 3567

Բիբլոս Բանկ Արմենիան հանդես է գալիս ավտովարկի տրամադրման նոր առաջարկով, որը գործում է մինչեւ ապրիլի 30-ը: Բանկից տեղեկացնում են, որ ավտովարկը տրամադրվում է միայն նոր ավտոմեքենաների համար՝ ֆինանսավորվում է ձեռքբերվող ավտոմեքենայի արժեքի մինչև 85%-ի չափով: «Ավտոմեքենաները պետք է ձեռքբերվեն ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող մասնագիտացված ընկերություններից: Վարկի գումարը նվազագույնը 400,000 ՀՀ դրամ և առավելագույնը 13,500,000 ՀՀ դրամ է: Վարկը տրամադրվում է 1- 6 տարի ժամկետով»,հայտնում են բանկից:

Ավտովարկի առաջարկը գործում է հետեւյալ պայմաններով.

  • Տարեկան անվանական տոկոսադրույք.

ա) կանխավճարի գումարը ավտոմեքենայի գնի առնվազն 40%-ը կազմելու դեպքում՝ 10% հաստատուն առաջին 2 տարիների համար, այնուհետև՝ լողացող (տվյալ պահին բանկի գործող հաշվարկային տոկոսադրույք* գումարած 5% հաստատուն մարժա), որը ենթակա է տարեկան վերանայման,

բ) կանխավճարի գումարը ավտոմեքենայի գնի 40%-ից ցածր լինելու դեպքում՝ 12% հաստատուն առաջին 3 տարիների համար, այնուհետև՝ լողացող (տվյալ պահին բանկի գործող հաշվարկային դրույք* գումարած 5% հաստատուն տոկոսային մարժա), որը ենթակա է տարեկան վերանայման:

  • Վարկը տրամադրվում է ավտոսրահից գնված բոլոր նոր ավտոմեքենաների համար (բացառությամբ ռուսական եւ իրանական արտադրության ավտոմեքենաների):
  • Կասկո ապահովագրությունը պետք է իրականացվի հաճախորդի կողմից:
  • Տրամադրման վճար չի կիրառվում:
  • Պայմանագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Կախված բանկի ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով կամ կանխավճարով

*Բանկի հաշվարկային տոկոսադրույքը սահմանվում է բանկի կողմից և արտացոլում է տվյալ արժույթով բանկի տոկոսակիր պարտավորությունների միջին կշռված ծախսատարությունը

**Փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 15.34%-ից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: