30-05-2019 10:47 1686

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ցանկանալով խրախուսել իր հավատարիմ և պարտաճանաչ հաճախորդներին՝ սույն թվականի մայիսի 2-ից մինչև հուլիսի 31-ը հանդես է գալիս ոսկու գրավադրմամբ վարկերի գծով նոր՝ ՙԿուտակիր Ամանորյա նվերներ ամռանից՚ ակցիայով:

Ակցիայի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հաճախորդները, ովքեր ակցիայի ժամանակահատվածում կձևակերպեն ոսկու գրավով վարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ, երեք ամիս անընդմեջ կատարելով պարտաճանաչ մարումներ, հնարավորություն կստանան օգտվել հետևյալ առավելություններից.

- վարկի տոկոսադրույքի նվազեցում մեկ տոկոսով կամ

- վարկի գումարի ավելացում մինչև գրավի արժեքի 200%-ը՝ կախված հաճախորդի խմբից:

Ամանորյա տոներին ընդառաջ, վերոնշյալ արտոնություններից օգտված հաճախորդներից կընտրվեն երեք հաջողակներ, որոնց ոսկու գրավով վարկերը որպես Ամանորյա նվեր կմարվեն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից (մինչև մեկ միլիոն դրամի չափով):

Ակցիան թույլ կտա ավելի լավ ճանաչել պարտաճանաչ հաճախորդներին և վերջիններիս ընձեռել հնարավորություն՝ ստանալ վարկեր ավելի շահավետ պայմաններով և հաճելի անակնկալներով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: