05-06-2019 13:12 1077

 

Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանները, համաձայն որի մինչև 35 մլն. ՀՀ դրամ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է: Բանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման վարկեր մինչև 100 մլն. ՀՀ դրամ սահմանաչափով, սկսած տարեկան 6.97% փաստացի տոկոսադրույքով, այդ թվում նաև առանց եկամուտների վերլուծության հնարավորությամբ:

Բանկն իրականացնում է հիփոթեքային վարկավորման բազմաթիվ ծրագրեր և առաջարկում է վարկատեսակներ, որոնք նախատեսված են մեր հասարակության տարբեր շերտերի համար: Այսպիսով հաճախորդներին ընձեռնվում է հնարավորություն ավելի ազատ լինել անշարժ գույքի ընտրության մեջ և ձեռք բերել իրենց երազանքի բնակարանը:

Վերջին շրջանում բանկը բարելավել է Ազգային հիփոթեքային ընկերության ռեսուրսով վարկավորման պայմանները և «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկավորման պայմանները՝ մեղմացվել է վարկառուի տարիքային սահմանափակման պահանջը, նվազեցվել վարկի կանխավճարը և բարձրացվել վարկի առավելագույն սահմանաչափը:

Հիփոթեքային վարկերի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել https://bit.ly/2rxAuc4 հղմամբ կամ զանգահարել բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն` 012222222 հեռախոսահամարով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: