jkjhkjhkj

17-06-2019 18:32 1539

 

Արդշինբանկից տեղեկացնում են բանկի և Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի մասին, որի շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 200.000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ ս/թ հունիսի 15–ից մինչև սեպտեմբերի 15–ը ընկած ժամանակահատվածում Visa քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց:

Գումարային փոխհատուցում կստանան այն հաճախորդները, ովքեր առաջինը կհատեն ակցիայի շրջանակներում սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը՝ ստորև բերված պայմանների համաձայն:

 Քարտի տեսակ  Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ  

Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար

 

Փոխհատուցման գումար

 Դասական քարտեր  6  100 000 ՀՀ դրամ  60000 ՀՀ դրամ՝

առաջին 5 հաճախորդին

45000 ՀՀ դրամ՝

երկրորդ 5 հաճախորդին

30000 ՀՀ դրամ՝

երրորդ 5 հաճախորդին

 Պրեմիում քարտեր 10  200 000 ՀՀ դրամ   

200.000 ՀՀ դրամ՝

առաջին 5 հաճախորդին

100.000 ՀՀ դրամ՝

երկրորդ 5 հաճախորդին

70.000 ՀՀ դրամ՝

երրորդ 5 հաճախորդին

* Տվյալ միջոցառման իմաստով անկանխիկ գործարք չի համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարների, քարտից քարտ փոխանցումների, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ ոչ ՀՀ բանկեր միջբանկային փոխանցումները:

Փոխատուցումը կատարվում է ՀՀ դրամով: Փոխհատուցվող գումարները ենթակա են հարկման ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր