17-05-2019 21:58 602

 

Նոր Idram Rocket Visa քարտը Idram-ի հետ համագործակցության արդյունքն է:

Rocket քարտը բոլորովին անվճար հնարավոր է պատվիրել առցանց IDBank-ի նոր Online Banking համակարգից (IDBanking․am), Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաև IDBank-ի մասնաճյուղերից։ Քարտը ցանկության դեպքում, կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով։

Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանի խոսքով՝ Բանկը հաճախորդների համար ստեղծել է հնարավորինս հարմար և շահավետ գործիք։ «Rocket քարտը առաջին հերթին հարմար և ամենօրյա օգտագործման գործիք է, որը հնարավորություն է տալիս քարտապանին օգտվել ներկայիս տեխնոլոգիական հնարավորություններից։ Քարտը կարող է ակնթարթորեն համալրվել Idram դրամապանակի հաշվից, IDBank-ի հաշիվներից, Idram դրամապանակին կցված ցանկացած քարտից, երկու ընկերությունների տերմինալներից և Բանկի մասնաճյուղերից՝ առանց որևէ միջնորդավճարի։ Քարտն ակտիվացնելուց հետո, դրա մնացորդն արտացոլվում է Idram հավելվածում, և դրամապանակով ցանկացած վճարում կատարելիս քարտը հնարավոր է ընտրել որպես վճարման միջոց։ Հաճախորդը իր ազատ գումարները կարող է փոխանցել Rocket-ի վրա և դրական մնացորդի վրա ստանալ տարեկան 4,5% տոկոսագումար։ Բացի այդ Rocket-ով ցանկացած անկանխիկ գնման դեպքում հաճախորդը ստանում է cashback, քարտը նաև անհպում վճարման հնարավորություն ունի։ Ավելին, այն հաճախորդները, ում վարկարժանության գնահատականը թույլ կտա, հնարավորություն կունենան Rocket քարտով ստանալ վարկային գիծ՝ Բանկի կողմից հաստատված սահմանաչափով։ Վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ չէ այցելել բանկ։ Պետք է ուղղակի քարտի առցանց պատվիրման ժամանակ հաստատել վարկային գիծ ստանալու ցանկությունը»,- ասել է Վարդան Գևորգյանը և ավելացրել, որ քարտի ընձեռած հնարավորությունները գնալով ընդլայնվելու են՝ էլ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով դրա կիրառումը։

Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են հետևյալ հղումով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: