Խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների արժեքը ՀՀ բոլոր բաժանորդների համար 2023թ–ին կմնա նույնը` 200,47 դրամ,-գրում է tert.am-ը։
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի, սուբսիդավորելու է սակագնի թանկացումը։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին Կառավարությունը 2023 թվականի պետական բյուջեից կվճարի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 7.949 դրամի չափով, որից 6.756–ը` ջրամատակարարման, 1.193–ը` ջրահեռացման ծառայության համար։
Նշենք, որ սոցիալապես անապահով բաժանորդների համար պետությունն արդեն իսկ ավելի մեծ չափով սուբսիդավորում է կիրառում։ 2023 թվականին այդ խավի համար ջրի սակագինը կմնա 180 դրամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն ընդունել էր որոշում, ըստ որի, հունվարի 1-ից ջրի սակագինը 200,47 դրամից դառնալու էր 208,42 դրամ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով