17-03-2023 13:09 17

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) Կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել բարձրացնել երեք առանցքային տոկոսադրույքները 50 բազիսային կետով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Այսպիսով, հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է մինչեւ 3,5%, ավանդների տոկոսադրույքը` մինչեւ 3%, ԵԿԲ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը` մինչեւ 3,75%:

Խորհուրդն այս որոշումը կայացրել է այն պատճառով, որ գնաճի կանխատեսվող մակարդակը դեռ երկար ժամանակ շատ բարձր կմնա:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր