jkjhkjhkj

22-05-2023 14:30 21

Երեւանում մայիսի 23-ին տեղի կունենա «Empowering the future of finance and open banking» համաժողովը, հայտնում են Կենտրոնական բանկից:

Համաժողովի բացմանը ելույթով հանդես կգա ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Համաժողովի կմասնակցեն բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական եւ ներդրումային ընկերությունների, ՀՀ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ՀՀ-ում թվային օրակարգի գծով աշխատանքների իրականացման համար պատասխանատու գործակալության ներկայացուցիչներ:

Համաժողովը կբացվի ժամը 08։30-ին, Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում: Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է՝ առանց թարգմանության:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կենտրոնական բանկը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը եւ բրիտանական Open banking excellence group-ը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր