Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Payme վճարային ծառայության շահույթը կազմել է $4,5 մլն, ինչը 100%-ով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է TBC Bank Group-ի (Վրաստան) հաշվետվության մեջ։
Գործառնական եկամուտն առաջին եռամսյակում հասել է $6,4 միլիոնի՝ 74%-ով ավելի: Ընդ որում, այս ցուցանիշները 2022 թվականի վերջին եռամսյակում նվազել են համապատասխանաբար 9 և 6 տոկոսով։
Ծառայությունը նաև տարեկան կտրվածքով գրանցել է գործարքների ծավալի 57% աճ՝ մինչև $866 մլն:
Զեկույցում նշվում է, որ TBC Bank Uz-ը և Payme-ը շարունակել են դրական եկամտաբերություն ապահովել 2022 թվականի երրորդ եռամսյակում ընդմիջումից հետո:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով