jkjhkjhkj

23-05-2023 11:49 21

Ներդրումային քրաուդֆանդինգի հայկական առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն, ինչպես նաև Հայաստանիպետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, կներկայացվեն Orion Summit 2023 գագաթնաժողովում, որին մասնակցելու են վենչուրային ընկերությունների, խոշոր կորպորացիաների, ֆինանսականկառույցների, համալսարանների, ընտանեկան գրասենյակների ներկայացուցիչներ, ներդրողներ: Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին, Նյու Յորքում:

Գագաթնաժողովի մասնակից ստարտափների ներկայացուցյիները և ներդրողները հնարավորությունկունենան հենց միջոցառման ընթացքում գրանցվել հարթակում:

«Մեր նպատակն է հայկական ՓՄՁ–ների եւ ՏՏ ստարտափ նախագծերի համար ֆինանսավորմաննոր աղբյուրներ ապահովել, իսկ ներդրողներին՝ հնարավորություն ընձեռել աշխարհի ցանկացածկետից աբողջությամբ օնլայն միջավայրում ներդնել այդ նախագծերում։ Մեր հիմնական թիրախըսփյուռքի պոտենցիալը ներգրավելն է, և այստեղ Orion Summit 2023-ը լավ հնարավորություն է նաևմիջազգային ներդրողների ուշադրությունը հայկական ընկերությունների վրա հրավիրելուհամար»,- նշել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը։

ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունըՀայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի` ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն է: Ներդրումային քրաուդֆանդինգի այս հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհիցներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր ՏՏ ստարտափնախագծերում: Ընկերությունը լիցենզավորված է ՀՀ ԿԲ կողմից:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ գագաթնաժողովին հանդես կգան 40-ից ավելի հեղինակավորբանախոսներ՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ընկերություններից:

​​Միջոցառման կայքի միջոցով կարելի է գրանցվել՝ Orion Summit 2023-ին մասնակցության համար: Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ Covenant Venture Capital, One World Trade Center, Harvard Club, Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, ինչպես նաևքննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր