jkjhkjhkj

23-05-2023 11:54 84

Whatsapp-ն այժմ հաղորդագրությունները խմբագրելու գործառույթ ունի, ասվում է ընկերության բլոգում, իսկ նորամուծության մասին խոսել է նաև Meta Platforms-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

Ուղարկողը կարող է փոխել հաղորդագրության տեքստը այն ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում: Դա անելու համար հարկավոր է սեղմել հաղորդագրության վրա և պահել, մինչև կհայտնվի խմբագրման տարբերակը:

Meta-ն ապրիլին հայտնել է $28,6 միլիարդ եկամտի մասին, որն ունեցել է առաջին եռամսյակում: Ընկերության վաճառքը նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե մեկ տարվա ընթացքում առաջին անգամ աճել է 3%-ով:

2022 թ. մայիսի 22-ին ընկերությունը Եվրամիությունում տուգանվել է 1,2 միլիարդ եվրոյով՝ եվրոպացի օգտատերերի տվյալները ԱՄՆ ուղարկելու համար: Սա ԵՄ-ում ամենամեծ տուգանքն է տեխնոլոգիական ընկերության համար տվյալների մասին օրենքները խախտելու համար, նշել է Financial Times-ը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր