jkjhkjhkj

23-05-2023 13:44 39

Կիբերանվտանգություն, արհեստական բանականություն և իհարկե թվային փոխակերպում: 21-րդ դարի հիմնական տեխնոուղղությունները: Մայիսի 19-ին և 20-ին Գաբրիել Սունդուկյանի ագային ակադեմիական թատրոնում տեխնոոլորտի առաջատարները ներկայացրին վերջին մեկ տարվա զարգացումներն ու ապագայի միտումները:

«Միֆ կա, թե զարգացած երկրները շատ հանգիստ ու թեթև են անցել այս ամենի միջով: Պարզապես նրանք մի փոքր շուտ են սկսել, փորձ են ձեռք բերել, իսկ փորձի հիմքում եղել են սխալները: Մենք էլ մեր սխալները պետք է անենք, դրանք անխուսափելի են: Այս ֆորումը միտված է նաև ուսումնասիրել դրսի փորձը»,- ասաց Skill event marketing ընկերության համահիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

Ավելի քան 1500 գրանցված մասնակից ներկա էր Skill ընկերության «Երևան Թեք Ֆորում 2023» բիզնես միջոցառմանը: Այս տարի Ֆորումն անցկացվեց «Թվային փոխակերպում. Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրով: Մասնակիցների շարքում էին նաև Պետական սեկտորի ներկայացուցիչներ, որոնք մշտապես հետևում են ոլորտի տարատեսակ իրադարձություններին:

Skill event marketing ընկերությունը երկրորդ անգամ է իրականություն դարձնում Երևանի տեխնոլոգիական օրերը: Ասում են՝ Սա հարթակ է, որտեղ համախմբվում են ոլորտի առաջատարները՝ նպաստելու Հայաստանում թվային փոխակերպմանը:

միջոցառման երկրորդ օրը world top speakers in armenia-ի շրջանակում ֆորումը հյուրընկալեց միջազգային առաջատար խոսնակ Porsche, BMW, Lamborghini UK-ի նախկին գործադիր տնօրեն, սերիական գործարար և հեղինակ Քեվին Գասքելին: Նա Բրիտանիայում Պորշե ընկերության ղեկավարումը ստանձնել է երեսուն տարեկանում, երբ սննկացման ճանապարհը բռնած ընկերության ղեկը ոչ ոք չէր ուզում վերցնել:

«Այդ առաջնորդը կարող ես լինել դու, փոփոխությունը քո մասին է: Ես բազմաթիվ ընկերություններ եմ ստեղծել, այժմ ղեկավարում եմ հինգ տեխնոլոգիական ընկերություն: Տեխնոլոգիան գործիք է, բայց դա մարդուն չի փոխարինում: Վերջնական որոշում կայացնողը մարդն է. տեխնոլոգիական գործիքները պարզապես օգտագործեք»,- ասաց Քեվին Գասքելին:

Բիզնեսի զարգացման բոլոր հնարավորությունները սկսած արհեստական բանականությունից վերջացրած թվային փոխակերպմամբ արծածվեց ու քննարկվեց ֆորումի ամբողջ ընթացքում: «Երևան Թեք Ֆորում»-ը փորձագիտական հարթակ էր, որը համախմբեց գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու բիզնեսի արդի թեմաները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր