Պրեմիում հաճախորդների ամենօրյա գործարքների համար N26 նեոբանկն առաջարկում է նոր ծառայություններ, որոնք կապահովեն լրացուցիչ հանգիստ:
Ապահովագրական նոր ծրագրերն օգնում են պաշտպանվել ցանկացած տեսակի ֆորս-մաժորից, սակայն փոփոխությունները ներառում են նաև նոր արտոնություններ և առկա առավելությունների բարելավումներ:
Ամենաէական փոփոխություններից մեկը վերաբերում է ճանապարհորդական ապահովագրությանը, քանի որ N26-ը երաշխավորում է, որ Metal and You հաշիվների սեփականատերերը ավելի լավ ապահովագրություն ստանան, եթե իրենց ճամփորդական ծրագրերը խափանվեն:
N26 ճանապարհորդական ապահովագրությունը փոխհատուցում է ուղեբեռի ուշացման և ճանապարհորդության ծախսերը մինչև 500 եվրո, ուղեբեռի գողությունն ու անհետացումը՝ մինչև 2000 եվրո, շտապ բժշկական օգնությունը, ներառյալ սպորտային վնասվածքները մինչև 1 միլիոն եվրո, և ուղևորության չեղարկումը և ընդհատումը մինչև 10,000 եվրո:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով