jkjhkjhkj

24-05-2023 12:05 168

Իշխանությունների, գործարար համայնքի եւ միջազգային կազմակերպությունների ավելի քան 2700 ներկայացուցիչներ մասնակցում են մայիսի 24-ից 25-ը Մոսկվայում գումարված Եվրասիական տնտեսական II համաժողովի գործարար ծրագրին։

Համաժողովի կարգախոսն է «Եվրասիական ինտեգրումը բազմաբեւեռ աշխարհում»։

 

Հայաստանը համաժողովին ներկայացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն փոխնախարար Ավետ Պողոսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

Մհեր Գրիգորյանը կմասնակցի քննարկմանը «ԵԱՏՄ 2030+ առաջնահերթությունները» ռազմավարական բլոկի շրջանակներում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր