jkjhkjhkj

24-05-2023 12:06 22

Checkout.com-ը դարձել է առաջին գլոբալ վճարային հարթակը, որը ստացել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կենտրոնական բանկի մանրածախ վճարումների ծառայությունների լիցենզիան:

Այս ձեռքբերումն ամրապնդում է Checkout.com-ի դիրքերը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, որտեղ այն արդեն մոտ մեկ տասնամյակ սպասարկում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Starbucks-ը եւ Western Union-ը:

Լիցենզիան Checkout.com-ին հնարավորություն է տալիս ներդնել իր համապարփակ վճարումների մոդելը ԱՄԷ-ում, որտեղ էլեկտրոնային առեւտրի շուկան մինչեւ 2025 թվականը կարող է հասնել $17 միլիարդի:

Checkout.com-ի վերջին պրոդուկտը վաճառողներին հնարավորություն է տալիս ավելի մեծ վերահսկողություն ունենալ իրենց վճարումների մշակման վրա: Սա կմեծացնի Checkout.com-ի կարողությունն օգնելու ապրանքանիշերին ընդլայնվել ԱՄԷ-ում եւ նրա սահմաններից դուրս:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր