Կորեայից Հայաստան ժամանած փորձագետները, մաքսային ծառայության տեղեկատվական համագործակցության ոլորտը համակարգող ստորաբաժանման անձնակազմը եւ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարները եւ ներկայացուցիչները քննարկել են ոլորտի արդիականացմանը վերաբերող հարցեր:
ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Կորեայում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգը, մաքսային հսկողության ժամանակ կիրառվող ընտրողականության համակարգի գործող ստանդարտները եւ դրանց մշակման չափանիշները:
Անդրադարձ է կատարվել նաեւ բարձր ռիսկայնություն ունեցող ուղեւորների նկատմամբ հսկողության նպատակով կիրառվող ընտրողականության համակարգի առանձնահատկություններին, Կորեայի մաքսային ծառայության կողմից կիրառվող UNI-PASS համակարգի նկարագրին եւ դրա կիրառման մոդուլներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Կորեայի մաքսային ծառայության կողմից ընտրողականության համակարգի մշակման ու կիրառման գործում արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ կիրառման ընթացքում գրանցված հաջողությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով