jkjhkjhkj

25-05-2023 16:02 90

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը շատ հաջող է ընթանում»։

Ինչպես հաղարդում է ՏԱՍՍ-ը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի այն խոսքերին, որ «Հայաստանը գլխավոր շահառուն է, քանի որ Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս ցուցանիշը նախորդ տարեվերջին կազմել էր 12,6 %, իսկ 2023 թվականին՝ 12,1%։

«Դա, իհարկե, լուրջ, շատ լուրջ թիվ է»,- ասել է Պուտինը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր