Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը, որը կանցկացվի Երեւանում, 2000 մասնակից կունենա:
Ինչպես հայտնել են ՎԶԵԲ-ից, 2024 թվականի մայիսի 14-ից 16-ը Երեւանում կայանալիք 33-րդ տարեկան ժողովի գլխավոր բաղադրիչը բանկի Կառավարիչների խորհրդի նիստն է: Համաժողովի մաս է կազմում նաեւ Բիզնես ֆորումը:
«Համաժողովը կնպաստի Հայաստանի ներդրումային ներուժի խթանմանը»,- ասված է ՎԶԵԲ հաղորդագրության մեջ:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Երկրում բանկը ներդրել է շուրջ €2 միլիարդ 206 ծրագրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը եւ էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության ու ֆինանսական ոլորտներին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով