jkjhkjhkj

25-05-2023 17:51 52

2023թ. հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 12.2%-ով, իսկ 2023թ. ապրիլը 2022թ. ապրիլի համեմատ ցուցանիշն ավելացել է 12.1%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2.4%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 16.8%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 23.2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 22.2%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.3%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 6.2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1.1%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 99.4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 109.4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 93.9%-ով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր