jkjhkjhkj

01-06-2023 10:57 158

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը «ՏՀԶԿ բարեվարքության շաբաթ»-ի ֆորումին ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացված բարեփոխումները:
Միջոցառումները անցկացվել են Փարիզում և նվիրված են եղել հակակոռուպցիոն քաղաքականությանը, գործարար հատվածում բարեվարքությանը, համապատասխանությանը և գործարար ոլորտին առնչվող կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ պետություն-մասնավոր հատված համագործակցությանը։
Հասմիկ Տիգրանյանը մասնակցել է գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ միջազգային ֆորումին, որին ի դեպ՝ Հարավկովկասյան, Միջին և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից հրավիրված էր միայն Հայաստանը, ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի շրջանակում նախատեսվող գործարար բարեվարքության վերաբերյալ ուղեցույցի մշակման աշխատանքներին։
Նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է մասնավոր հատվածում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության վերջին 4 տարիների և 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մասնավոր հատվածում կոռուպցիոն խնդիրներին առնչվող ռազմավարական նպատակի ներքո նախատեսվող հակակոռուպցիոն բարեփոխումները։
Եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցություն տրամադրել նախատեսվող բարեփոխումների իրագործման հարցում։
Հասմիկ Տիգրանյանը պաշտոնական այցի ընթացքում` հակակոռուպցիոն քաղաքականության և գործարար բարեվարքության՝ ՏՀԶԿ տարածաշրջանային կատարողական հիմնական ցուցանիշների (KPI) մշակման նպատակով փորձագիտական աշխատանքային խմբին է ներկայացրել փաստաթղթի մշակման վերաբերյալ մի շարք առաջարկություններ՝ արդյունքում ՏՀԶԿ տարածաշրջանի պետությունները, ներառյալ Հայաստանն անցնելու են գնահատում, որի արդյուքներով կազմվելու են տարածաշրջանային տարեկան զեկույցներ։
Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ սպասվող միջազգային պարտավորությունների մշակման մասնակիցը դառնալու և ազդեցություն ունենալու ձևավորվող պարտավորությունների շրջանակի և բովանդակության վրա։
Անդրադարձ է կատարվել նաև պաշտոնատար անձանց բարեվարքության բարձրացման և բիզնեսով չզբաղելուն ուղղված իրավական գործիքակազմի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարում պետություն և մասնավոր հատված համագործակցության ձևաչափերին, ինչպես նաև հանրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարմանը, միջազգային/անդրազգային կոռուպցիոն հանցագործությունների և կաշառակերության դեմ պայքարում առկա խնդիրներին:
ՏՀԶԿ-ն միջոցառումներն իրականացվել են ԱՄՆ պետական դեպարտամենտի նախաձեռնությամբ, որին մասնագիտական ներդրում են ունեցել նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հակակոռուպցիոն մարմինները, Համաշխարհային բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, Արժույթի միջազգային հիմնադրամը, հակակոռուպցիոն և տնտեսական ոլորտի այլ միջազգային դերակատարներ և հասարակական կազմակերպություններ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր