jkjhkjhkj

15-09-2023 14:21 139

Սեպտեմբերի 18-ին Երևանում կկայանա Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։

Համաժողովը կազմակերպվում է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։

Միջոցառմանը ելույթ կունենան ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ ԱլՄազրուին։

Համաժողովի շրջանակներում ստորագրվելու են փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվելու են Հայաստանի ներդրումային գրավչությունն ու բիզնես հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում էմիրաթական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմությունները։

Այնուհետև տեղի կունենան ներդրումային ուղղվածության B2B հանդիպումներ, որոնց ժամանակ հայկական ընկերությունների ներդրումային ծրագրերը ներկայացվելու են ԱՄԷ ներդրողներին:

Տվյալ հանդիպումներին հաջորդելու են արտահանման և առևտրի գծով B2B հանդիպումներ։ Վերջիններիս շրջանակներում ներկայացվելու են ԱՄԷ խոշոր կազմակերպությունները, ինչպես նաև հայ արտահանողներն ու ներմուծողները։

Աշխատավարձի հաշվիչ - հաշվարկեք աշխատավարձի չափը, եկամտային հարկը, սոցիալական և դրոշմանիշային վճարները

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր