jkjhkjhkj

18-09-2023 16:06 9

Հաշվի առնելով վիճակագրական տեղեկատվության նկատմամբ մշտապես աճող պահանջարկը և նպատակ ունենալով ընդլայնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վիճակագրության ծածկույթը՝ ՀՀ կենտրոնական բանկը որոշել է իր պաշտոնական կայքում հրապարակել նոր վիճակագրական ցուցանիշներ,- տեղեկանում ենք ԿԲ-ի ֆեյսբուքյան էջից:
 Նոր ցուցանիշների հրապարակումը նպատակ է հետապնդում հասարակությանը տրամադրել ՀՀ տնտեսության վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն, որը ներառում է դրամավարկային, ֆինանսական հատվածի և ֆինանսական կայունության վիճակագրության, ինչպես նաև արտաքին և իրական հատվածների վիճակագրությունների մասով մի շարք նոր ցուցանիշներ։ Ցուցանիշները հրապարակվելու են աղյուսակների տեսքով ՀՀ կենտրոնական բանկի կայքում՝ ամսական և եռամսյակային պարբերականությամբ:
Մասնավորապես, առաջին անգամ հրապարակվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ վարկատուների վարկային պայմանների և ՀՀ տնային տնտեսությունների գնաճային ընկալումների ու սպասումների հարցումների արդյունքները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր