jkjhkjhkj

24-10-2023 15:08 782

Առաջիկա երեք տարիներին Ադրբեջանը ավելի քան 10 միլիարդ ամերիկյան դոլար կծախսի Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում, հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։

Ադրբեջանցի պաշտոնյաները գործակալությանը փոխանցել են, որ 2024-ից 2027 թվականներին երկրի պետական բյուջեում «կապիտալ ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցների 29․4 տոկոսը կուղղվի Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում մեկնարկած ծրագրերի իրականացմանը»։

«Մինչև 2027 թվականը Բաքուն նախատեսում է ամրապնդել այս շրջաններում գտնվող ռազմական ենթակառույցները, կկառուցվեն էներգետիկ, տրանսպորտային, մարզական և սոցիալական օբյեկտներ», - հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր