jkjhkjhkj

10-11-2023 15:27 550

Նախագծի նպատակն է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի անցումային դրույթների պահանջը երեք անգամ երկարացվել է: Նա նշել է, որ օրենքից կհանվեն անցումային դրույթները: Հիմնական զեկուցողի խոսքով արվել են մի քանի նոր շեշտադրումներ. առաջինը` մինչև 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրվի 50 մլն դրամ: Երկրորդը` համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչուրին կհատկացվի լրացուցիչ 5 մլն դրամ, և երրորդը` աճել է մարզկենտրոնից և Երևանից հեռավորության գործակիցը, որն էլ կազդի դոտացիա ստանալու գումարի ավելացմանը:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ փոփոխվել են նաև համայնքների բարձրադիրության գործակիցները:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն և առաջարկել ԱԺ-ի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24-ժամվա ընթացքում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր