jkjhkjhkj

14-11-2023 10:35 274

ՀՀ–ում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Կոմիտեն հրապարակել է 2023 թ. հոկտեմբերի ցուցանիշները 2022 թ. հոկտեմբերի համեմատ:

Ըստ հրապարակված տվյալների` 2023 թ. հոկտեմբերին 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 3 տոկոս գնանկում:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում ևս արձանագրվել է 8.4 տոկոս գնանկում:

Մասնավորապես, գները նվազել են բրնձի շուկայում 4.3 տոկոսով, հացի գները՝ 7.1 տոկոսով, մակարոնեղենինը՝ 11.3 տոկոսով, մսի գինը` 0.4 տոկոսով, շաքարի գինը` 5.4 տոկոսով։
Մինչդեռ ձվի գինը 2022 թ. հոկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին աճել է 13.3 տոկոսով: Գնաճ կա նաև կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում` 0.8 տոկոս:
Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 8.5 տոկոսով, իսկ հագուստը և կոշիկը` 4 տոկոսով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր