15-05-2024 11:48
343
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Երևան-Աբու Դաբի չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել 52-ամյա Ալբերտ Ս.-ին: Նա փետրվարի 14-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 174.1-րդ հոդվածի (Փողերի լվացումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով