jkjhkjhkj

20-05-2024 12:45 237

Մեկ շաբաթում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթը կազմել է 172 մլն 975 հազար 750 դրամ, որն ավելի է նախորդ շաբաթվա հասույթից 9 մլն 592 հազար 100 դրամով: Աշխատանքային օրերի կտրվածքով միջին օրական հասույթը կազմել է 28 մլն 251 հազար 930 դրամ, ոչ աշխատանքային օրերի համար օրական միջին հասույթը կազմել է 15.857 դրամ: Վերջին մեկ ամսվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի միջին օրական հասույթը նախորդ ժամանակահատվածների համեմատությամբ աճել է օրական շուրջ 4 միլիոն դրամով: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

4 միլիոն դրամն օրական միջին հասույթի փոփոխության տեսանկյունից ահռելի թիվ է, արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր