jkjhkjhkj

29-05-2024 10:13 34

Օպերատիվ շտաբի նիստից հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ամփոփել է կատարված աշխատանքները և ներկայացրել վաղվա անելիքները։

«Օրվա ընթացքում տարբեր ժամերի մասնագետներ ենք ուղարկում այդ բնակավայրեր։ Բացի այն, որ բնակավայրերի հետ, իհարկե, կապ կա, և վարչական ղեկավարները ներկայացնում են կարիքները, այնուամենայնիվ, օրվա ընթացքում մասնագետներ են գնում այնտեղ, ովքեր փորձում են տեղում գույքագրել՝ ինչ խնդիրներ կան և որոշակի մատակարարումներ իրականացնել։ Այսօր էլ գույքագրել ենք մի շարք կարիքներ, և վաղ առավոտից տեղի կունենան մատակարարումներ»,- ասել է Գնել Սանոսյանը։

Նախարարը նշել է, որ կամավորների անհրաժեշտություն կա։

«Գնալով, իհարկե, աշխատանքների ծավալը մեծանում է, հանձնարարականները ավելանում են, բայց ներգրավելով տարբեր գործընկերների՝ փորձում ենք այդ աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպել՝ չնայելով, որ հսկայական անելիք կա, աղետների չափերը հսկայական են»։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր