jkjhkjhkj

31-05-2024 10:55 84

Մայիսի 29-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումը, ծախսերն ու պակասուրդը:
🔹 Ըստ նախարարի՝
📍 ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 2 տոկոս` նախորդ տարվա համեմատ նվազելով 0,1 տոկոսային կետով,
📍 ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48,1 տոկոս` նախորդ տարվա նկատմամբ աճելով 1,4 տոկոսային կետով,
📍 կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը,
📍 հարկերը և տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր