ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 300 միլիոն դոլար արժողությամբ F-16 կործանիչների պահեստամասերի հնարավոր վաճառքին, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալությունը։ Այն պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։
Ինչպես նշված է փաստաթղթում, Թայբեյի տնտեսական և մշակութային ներկայացուցչությունը (կղզու դե ֆակտո դեսպանատուն) պահանջել է F-16-ի պահեստամասեր, բաղադրիչներ, ծախսվող նյութեր, ինչպես նաև ինքնաթիռների սպասարկում: Ստանդարտ պահեստամասերի վաճառքը Թայվանին թույլատրվում է 220 մլն դոլարով, իսկ ոչ ստանդարտ պահեստամասերը՝ 80 մլն դոլարով։
Այս որոշման մասին ամերիկյան վարչակազմն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին։ Օրենսդիր մարմինն այժմ ունի 30 օր պոտենցիալ գործարքը վերանայելու և այն հնարավոր արգելափակելու համար: Թայվանի ռազմաօդային ուժերը շահագործում են մոտ 140 F-16 կործանիչներ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով