jkjhkjhkj

14-06-2024 11:40 350

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 147 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 39 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 50 հաշվարկ՝ 71․073․395 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 16 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 850․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 7 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 10 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 9 հաշվարկ՝ 354.801 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 10 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 520․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 2 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 44 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 23 հաշվարկ՝ 31.919.981 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 37 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 9 որոշում, նշանակվել 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 11 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք։

Հարուցվել է 2 վարչական վարույթ։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք։

Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 1 վարչական վարույթ

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է 11 դեպք։

Հարուցվել է 11 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 16 որոշում, նշանակվել 1․000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 1 վարչական վարույթ:

Չափագրում

Իրականացվել է 6 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման, առանց թույլտվության հողի արդյունահանման և հողահարթեցման աշխատանքների դեպքերով։

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 34 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 11 հաշվարկ՝ 4.758.624 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 35 որոշում, նշանակվել 4.330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գործունեության կասեցում
2 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
• առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 1,
• առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 1,
Տրվել է պարտադիր կատարման 21 հանձնարարական՝
• վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -11
• ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 1,
• ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն – 9։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 38 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 6.554.827 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 14.856.532 ՀՀ դրամ:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր