jkjhkjhkj

20-06-2024 12:46 300

Ներկայացնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Նիկոլ Փաշինյանը տարվա սկզբին ՀՀ բանկերից մեկում ունեցել 3 միլիոն 15 հազար դրամ ավանդ, որը տարվա վերջում կազմել է 3 միլիոն 426 հազար դրամ։

Տվյալ տարվա սկզբում Նիկոլ Փաշինյանը բանկերից մեկում դրամով ունեցել է շուրջ 228 հազար դրամ, որը տարվե վերջում չի փոփոխվել, մեկ այլ բանկում ունեցել է 154 հազար 562 դրամ, որը տարվա վերջին դարձել է 803 հազար 396 դրամ։ ՀՀ վարչապետը նաև մի քանի եվրո է հայտարարագրել։

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է տվյալ տարվա սկզբում և վերջում առկա կանխիկ դրամը։ Տարվա սկզբում՝ 800 հազար դրամ, տարվա վերջում՝ 950։ Նա նաև հայտարարագրել է 800 դոլար։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր