Ամփոփվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում 1 միլիոն ՀՀ դրամ դրամաշնորհ ստանալու հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի աշխատանքները։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը:
«Գնահատումների գումարման արդյունքում հայտնի դարձան 42 հաղթողները, որոնց հետ «Իմ քայլը» հիմնադրամը կկնքի նվիրաբերության պայմանագիր ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: Դրամաշնորհների հավաստագրերի հանձնումը տեղի կունենա հուլիսի 3-ին Փարպի գյուղի պտղատու ծառերի պուրակում»,- գրել է նա։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով