jkjhkjhkj

25-06-2024 11:45 73

Երևան քաղաքի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին կայացվեց որոշում, ըստ որի՝ Երևան քաղաքն իր բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացնում աղետի գոտի հանդիսացող Ալավերդի համայնքին: Այդ մասին հարցը Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը:

Գումարը հատկացվեց Երևան քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից:

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը կողմ է այս որոշմանը: Խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը նշեց, որ սա այն հարցն է, որի մասով ընդդիմություն-իշխանություն չկա, վերջիններս միասնական են:

Առաջարկվող հարցով վերապահում չուներ նաև «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր