jkjhkjhkj

25-06-2024 11:53 87

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգմանը։ Նրա խոսքով՝ հետաձգումը կապված է իրենց խոստման հետ՝ 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն համակարգը կմտնի ուժի մեջ:

«Վստահեցնում եմ՝ բոլոր հնարավոր խոռոչները, որ առկա էին կառույցում, նոր համակարգը կչեզոքացնի, հաշվի առնելով այն, որ կանխիկի դրամաշրջանառություն այլևս չի լինելու»,-ասաց քաղաքապետը։

Ավելի ուշ, Գրիգոր Երիցյանի հարցին ի պատասխան, Տիգրան Ավինյանը նշեց, որ շարժակազմերը պլանավորվում է ստանալ հոկտեմբերին. «Ձևակերպումներն իրականացնելու, գծեր մտցնելու և որոշակի տեխնիկական լուծումներ ապահովելու համար է առաջարկվել ժամկետը տեղափոխել հունվարի 1-ը»։

Ըստ նրա, հնարավոր էր ավելի շուտ, սակայն ցանկանում են, որ համակարգը լինի ամբողջական ու անթերի։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր